Ռուսաստանում նշում են Զատիկը. Պուտինը պատրիարք Կիրիլին շնորհակալություն է հայտնել

Վլադիմիր Պուտինն ու պատրիարք Կիրիլը
ՌԴ նախագահը պատրիարքին մաղթել է առողջություն և ամենայն բարիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի առթիվ շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, շնորհակալություն է հայտնել նրան ոււղղափառության մնայուն արժեքների պահպանման գործում մեծ ավանդի համար։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել Է Կրեմլի կայքում:
«Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել Ձեր անխոնջ նվիրական ծառայության, ուղղափառության մնայուն արժեքների, մեր ժողովրդի պատմական, մշակութային, հոգևոր հարուստ ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի դաստիարակության գործում անձնական մեծ ներդրման համար: Եվ, իհարկե, բեղմնավոր գործակցության համար ներկա բարդ ժամանակաշրջանում, երբ մեզ համար այդքան կարևոր է միավորել ջանքերը հայրենիքի վստահ զարգացման և ամրապնդման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը հավելել է, որ Զատկի տոնը, որը նշում են ողջ աշխարհի քրիստոնյաները, մարդկանց սրտերում ամենաբարի զգացմունքներ է արթնացնում, նրանց ուրախություն և հույս է պարգևում, ամրացնում է հավատը: