ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) օգնություն է ցուցաբերել Իրանի 23 նահանգում ջրհեղեղից տուժած արդեն 5022 մարդու: Այս մասին հայտնում է Irna լրատվական գործակալությունը։
Նշված է, որ փրկարարական աշխատանքներ են իրականացնում 777 փրկարարներից բաղկացած 219 թիմ։
«Այդ ընթացքում փրկարարական ջոկատներն ապաստան են տրամադրել 153 մարդու, ևս 224 մարդու տեղափոխել անվտանգ վայրեր, 186 բնակելի շենքերում կատարվել է ջրահեռացում»,– ասված է կայքում։
Նրանք նաև ջրհեղեղից տուժած մարդկանց բաժանել են 37 վրան, 293 վերմակ, 627 գորգ, 471 մթերային փաթեթ, 699 պահածո, 200 հաց և 76 հիգենայի պարագաների փաթեթ։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանում ջրհեղեղներ են: Տուժել է 23 նահանգ։