ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում, հայտնում են ԱԳՆ-ից։
Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ:
Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։