Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է Բելգորոդի մարզում գտնվող կապի օբյեկտի վրա. մարզպետ

Վյաչեսլավ Գլադկով
Գլադկովի խոսքով` վթարային ծառայությունները շուտով կսկսեն վերացնել հարձակման հետեւանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ուկրաինական կամիկաձե դրոնը հարձակվել է Շեբեկինսկի շրջանի Կրասնոյե ավանում գտնվող կապի ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Telegram-յան ալիքում այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինական հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել», - գրել է նա:
ՌԴ ԶՈւ-ն կոտրում է Ուկրաինայի ԶՈւ հենակետերի համակարգը շփման գծի ողջ երկայնքով․ Շոյգու
Մարզպետը նշել է, որ վթարային ծառայությունները շուտով կսկսեն վերացնել հարձակման հետևանքները:
Շեբեկինսկի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների:
Ռուսական ՀՕՊ-ը Ղրիմի երկնքում 4 ATACMS հրթիռ է ոչնչացրել. ՊՆ