ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ տարեկան գնաճը գագաթնակետին կհասնի մայիսին, այնուհետև կսկսի նվազել: Տեղեկությունը հայտնում է TGRT հեռուստաալիքը։
«Ցավոք, գնաճը շարունակում է բարձր մակարդակում մնալ։ Մայիսին մենք կհասնենք գնաճի գագաթնակետին, այն կգերազանցի 70%–ը, դրանից հետո մեր մշակած բարեփոխումների իրականացման արդյունքում գնաճը կսկսի արագ նվազել, իսկ 2026 թվականին մենք կհասնենք միանիշ ցուցանիշների», - Դյուսելդորֆում թուրք-գերմանական տնտեսության օրվա ընթացքում ասել է Շիմշեքը։
Թուրքիայում տարեկան գնաճն ապրիլին արագացել է՝ հասնելով 69,80%–ի։ Սա առավելագույն ցուցանիշն է 2022 թվականի նոյեմբերից ի վեր, երբ տարեկան գնաճը կազմել էր 84,39%։