Սվերդլովսկի մարզում ավելի քան 40 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից

Ձյուն
Վատ եղանակի հետևանքները վերացնելու գործում մեծ թվով մասնագետներ են ներգրավվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Սվերդլովսկի մարզում վատ եղանակի պատճառով ավելի քան 40 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսսետի Ուրալ» ընկերության մամուլի ծառայությունը։
Այս գիշեր մարզում առատ ձյուն է եկել։ Ըստ Ուրալի հիդրոօդերևութաբանական կենտրոնի վերջին տվյալների` ձյան ծածկույթը հասել է 32 սանտիմետրի։
Վատ եղանակի հետևանքները վերացնելու համար 113 բրիգադ, 371 մարդ և 118 միավոր հատուկ տեխնիկա:
Խողովակի մեջ մտցված Գետառը մի օր կարող է պայթել, կամ ինչպես Երևանը փրկել հեղեղումներից