Սարսափելի դեպք Գյումրիում. հրդեհը մարելուց հետո երեխաների դիեր են հայտնաբերվել

Հրդեհ Գյումրիում. արխիվային լուսանկար
Փոքրիկները դիակները հայտնաբերվել են ննջասենյակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Գյումրիում հրդեհի հետևանքով 2 երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 08։00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գյումրու Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում։
Կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով և ծխահարված վիճակում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, մահացածների ինքնությունը պարզվում է։