Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ-ը Ղրիմի երկնքում 4 ATACMS հրթիռ է ոչնչացրել. ՊՆ

ՌԴ ՊՆ
Հրթիռները ոչնչացվել են ՀՕՊ հերթապահ միջոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները Ղրիմի երկնքում ATACMS օպերատիվ-մարտավարական չորս հրթիռ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի 3-ին հայտարարել էր, որ ռուսական զորքերի խմբավորումները շարունակում են կոտրել Ուկրաինայի հենակետերի համակարգը մարտական շփման գծի ողջ երկայնքով։
Չասով Յարի անկումը ժամանակի հարց է. ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյա