Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբ

ՌԴ ՆԳՆ
Բազայում նշվում է Վլադիմիր Զելենսկու ծննդավայրը՝ Կրիվոյ Ռոգ քաղաքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վլադիմիր Ալեքսանդրի Զելենսկի, 25.1.1978։ Հետախուզվում է քրեական օրենսգրքի հոդվածով», - ասված է գերատեսչության բազայում։
Հոդվածը, որով նա հետախուզվում է, չի հրապարակվում։
Տվյալների բազայում նշվում է նաև հետախուզվողի ծննդավայրը՝ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել