Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը. Երևանում տներ ու փողոցներ են հեղեղվել

Երևանի Նոր Արեշ թաղամաս
Փրկարար ծառայության հրապարակած լուսանկարներում երևում է` ինչպես են մասնագետները վերացնում հորդառատ անձրևի հետևանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Երևանի Նոր Արեշ թաղամասի 50-րդ փողոցի մոտակայքում տներ ու փողոցներ են հեղեղվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
1 / 7

Փրկարարներ

2 / 7

Փրկարարներ

3 / 7

Երևանի Նոր Արեշ թաղամասում

4 / 7

Փրկարարներ

5 / 7

Փրկարարներ

6 / 7

Փրկարարներ

7 / 7

Փրկարարներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հենապատի փլուզման մասին ահազանգը ստացել է մայիսի 4-ին` ժամը 00:00-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։
Սարսափելի դեպք Գյումրիում. հրդեհը մարելուց հետո երեխաների դիեր են հայտնաբերվել