Իրանի ԻՀՊԿ–ն ձերբակալել է «Ջեյշ ալ–Ադլ»–ի ահաբեկիչներին օգնած մի շարք անձանց

Իրանցի զինվորականներ
Ձերբակալվածները թաքնված են եղել են կրոնական դպրոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ձերբակալել է մի քանի մարդու, որոնք աջակցել են Իրանի տարածքում մի շարք ահաբեկչություններ իրականացրած «Ջեյշ ալ–Ադլ» խմբավորմանը։ Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը` հղում անելով ԻՀՊԿ «Քուդս» շտաբի հայտարարությանը:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, ձերբակալվածներն առանցքային դեր են ունեցել այդ ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված 2 ահաբեկչությունում` անցյալ տարվա դեկտեմբերին ոստիկանական բաժանմունքի և ընթացիկ տարվա ապրիլին ԻՀՊԿ-ի կենտրոնակայանի վրա կատարված հարձակումներում: Ձերբակալվածները թաքնված են եղել Սիստան և Բելուջիստան նահանգի Փաշամագ բնակավայրի կրոնական դպրոցում։
Հիշեցնենք, որ Իրանում ահաբեկչական ճանաչված «Ջեյշ ալ–Ադլ» սուննիական խմբավորման 15 մասնակիցներ ապրիլի սկզբին հարձակվել էին ոստիկանական 2 բաժանմունքի վրա Ռասկ և Չաբահար քաղաքներում, որոնք սահմանակից են Պակիստանին: Ահաբեկիչները ոչնչացվել էին իրավապահ ուժերի գործողության ընթացքում։
Իրանում ձերբակալել են ԻՊ անդամների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին