Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. քաղաքապետարան

Հորդառատ անձրևների հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ
Sputnik
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Այս հայտարարությունը տարածել է Երևանի քաղաքապետարանը։
«Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից»,– ասված է հաղորդագրությունում։
Քաղաքապետարանի հրապարակած տեսանյութում երևում է այս գիշեր Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքները։
Նշենք, որ տեղումների հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ` փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, Նոր Արեշ թաղամասում տներ ու փողոցներ են հեղեղվել։