Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում․Գալստանյան

Sputnik
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ երթով շարժվել է դեպի Երևան։
Երթի մասնակիցները նախատեսում են մայիսի 9-ին հասնել Երևան և խոշոր ակցիաների շնորհիվ հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման։
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը որոշել է, որ իր ժողովրդով գնա Երևան և պատասխաններ պահանջի, իր պահանջը ձևակերպի, որ այդ գործընթացը այստեղ և այլուր դադարեցվի»,- հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում։
Բագրատ սրբազանը հայտնել է, որ Կիրանցից շարժվելու են դեպի Սևքար կոչվող հատված, ապա մեքենաներով կտեղափոխվեն դեպի Ենոքավան, հետո ոտքով կգնան դեպի Իջևանի գինու գործարան։ Այնտեղից էլ գիշերը կբարձրանան Հաղարծնի վանք, առավոտյան կմասնակցեն պատարագի, ապա մեքենայով կիջնեն դեպի Դիլիջան, հետո ոտքով՝ Սևան ու այդպես մինչև Երևան։
Սրբազանը խնդրել է ոստիկանությանն ապահովել իրենց խաղաղ քայլերթը դեպի Երևան։