Կենտրոնական բանկի խորհրդի այս տարվա ապրիլին հրապարակված Թափանցիկության զեկույցում բանկի խորհուրդը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակել է մեղմվել՝ մասամբ պայմանավորված զբոսաշրջության աճի որոշակի դանդաղմամբ (ինչի մասին են վկայում մեկ զբոսաշրջիկի հաշվով միջին ծախսերի կրճատումը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջային հոսքի նվազումը):
Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստում է, որ այս տարվա առաջին երեք ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջությունը նկատելիորեն անկում է ապրել։
Ըստ Սոլոմոնյանի՝ այս տարվա առաջին եռամսյակում պակասել են հատկապես ռուսախոս զբոսաշրջիկները։ Ըստ մասնագետի, զբոսաշրջային ներհոսքի վրա ազդել է նաև ծառայությունների գների աճը։
«Մեր փաթեթներն անասելի թանկացել են»,-արձանագրում է մասնագետը։