ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Թուրքիայում տարեկան գնաճը ապրիլին մարտի 68,5 տոկոսից արագացել է մինչև 69,80 տոկոս։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի վիճակագրության ինստիտուտին (TUIK):
Սա առավելագույն նիշն է 2022 թվականի նոյեմբերից ի վեր, երբ տարեկան գնաճը կազմել էր 84,39%։
«Տարեկան գնաճն ապրիլին արագացել է՝ հասնելով 69,80 տոկոսի։ Սպառողական գների ինդեքսը ապրիլին աճել է 3,18 տոկոսով», - ասվում է TUIK-ի հայտարարության մեջ:
Ընդ որում, ENG անկախ տնտեսագետների խումբն անցած ամսվա արդյունքներով տարեկան գնաճը գնահատել է 124,35 տոկոս, Սպառողական գների աճը ապրիլին, նրանց տվյալներով, կազմել 1 5,02 տոկոս:
Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի կառավարությունն ակնկալում է մինչև 2026 թվականը հասնել գնային կայունության և գնաճի միանիշ ցուցանիշների: