Սամսոնյանի և Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգենը Սաղաթելյանն ազատությունից զրկվել են ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները կոշտ բառապաշարով քննարկելուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում են փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը։
«Երեկ՝ մայիսի 2-ին, վարույթն իրականացնող քննիչը մեզ պաշտոնապես ծանուցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին։ Դա նշանակում է, որ մի քանի օրից գործը կուղարկվի դատարան, իսկ առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` մարտի 22-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել էին նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։
Նրանց մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Նարեկ Սամսոնյանն ու Վազգենը Սաղաթելյանն ազատությունից զրկվել են ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոշտ բառապաշարով քննարկելուց հետո։