«Հիշատակի կրակը» Մոսկվայից բերվեց Երևան

«Հիշատակի կրակը» Մոսկվայից բերվեց Երևան
Ամեն տարի «Հիշատակի կրակ» հայրենասիրական ակցիան անցկացվում է աշխարհի 11 երկրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Անմար կրակի մի մասնիկը, որն այրվում է Կրեմլի պատերի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, այսօր վառվեց Հայաստանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը։
Նշվում է, որ ամեն տարի «Հիշատակի կրակ» հայրենասիրական ակցիան անցկացվում է աշխարհի 11 երկրում:
Կրակի մարաթոնին մասնակցում են սինխրոն լողի օլիմպիական չեմպիոններ Մարիա Կիսելյովան և Օլգա Բրուսնիկինան, ինչպես նաև «Ժողովրդական ճակատ» պրոդյուսերական կենտրոնի արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Օլգա Մենշուտինան:
Օդանավակայանում նրանց դիմավորել են շրջափակված Լենինգրադի բնակչուհի Գալինա Պետուխովան և ՀՀ–ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան:
Նշենք, որ ակցիայի գործընկերներն են «Համառուսաստանյան ժողովրդական ճակատը» և «Ռոսսոտրուդնիչեստվոն»: