Գլխավոր դատախազն ԱԱԾ է ուղարկել Զոհրաբյանի` Փաշինյանին պատասխանատվության կանչելու պահանջը

Վարդապետյանի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայությունից պատասխան ստանալուց հետո կորոշվի քրեական վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել փաստաբան Արա Զոհրաբյանի պահանջը՝ քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Հայաստանի ինքնիշխան տարածքները և Տավուշի բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթացի մեկնարկի հետ՝ կցված փաստաթղթերը, այդ թվում՝ սեփականության վկայականները ստուգելու համար: Այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Հայց ընդդեմ Փաշինյանի. Հայաստանի և Արցախի փաստաբանները դիմել են վարչական դատարան
Նրա խոսքով՝ պատասխանը ստանալուց հետո կքննարկվի քրեական վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը։
Վարդապետյանը պարզաբանեց, թե ինչու են փաստաթղթերը ուղարկել ԱԱԾ. գլխավոր պատճառն այն է, որ ներկայացված է եղել ընդամենը մեկ փաստաթուղթ, ընդ որում՝ ոչ բնօրինակը։
Հիշեցնենք` ապրիլի 25–ին մի խումբ իրավաբանների կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։
Նախաձեռնողները Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու ռազմական փորձագետ Հայկ Նավասարդյանն են։
ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ. «Ժողովուրդ»