Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Չասով Յարի անկումը ժամանակի հարց է. ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյա

Վադիմ Սկիբիցկի
Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ իրենց զինված ուժերը չեն կարողանում կայունացնել իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Չասով Յարի անկումը ժամանակի հարց է, «Economist»-ին տված հարցազրույցում խոստովանել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին:
Նա նաև հայտնել է, որ ՌԴ բանակը ճեղքել է պաշտպանությունը Օչերետինոյում, Ուկրաինայի ԶՈւ-ին չի հաջողվում կայունացնել իրավիճակը, իսկ ուկրաինական զորքերի ռոտացիան այդ հատվածում ձախողված է։
Սկիբիցկին նշել է, որ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զինված ուժերի համար իրավիճակն այժմ ամենաբարդն է և շուտով ավելի կվատթարանա։
Չասով Յար քաղաքը գտնվում է Արտյոմովսկից 15 կմ դեպի արևմուտք:
ՌԴ պաշտպանության նախարարին ներկայացվել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցները. տեսանյութ