ԱՄՆ–ն դադարեցրել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության համար նավամատույցի կառուցումը

Ռազմանավերն ու նավամատույցը եղանակային պայմանների պատճառով տեղափոխվել են Աշդոդ նավահանգիստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ամերիկացի զինվորականները եղանակային պայմանների պատճառով նախօրեին դադարեցրել են Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար նավամատույցի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Երեկ CENTCOM–ը դադարեցրել է նավամատույցի կառուցումը Գազայի մոտակայքում»,– ասվում է X սոցիալական ցանցում CENTCOM–ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կանխատեսվող վատ եղանակի պատճառով «զինվորների համար, որոնք աշխատում են նավամատույցի կառուցման վրա, վտանգավոր պայմաններ են ստեղծվել»:
Ռազմանավերը և հենց նավամատույցը եղանակային պայմանների պատճառով տեղափոխվել են Աշդոդ նավահանգիստ, այնտեղ զինվորականները կշարունակեն նավամատույցի հավաքման աշխատանքները:
Հուսիթները պատրաստ են ամեն տեղ հարձակվել Իսրայելի նավերի վրա Ռաֆահում գործողության դեպքում
Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլի վերջին Պենտագոնում հայտնել էին, որ զինվորականները ձեռնամուխ են եղել Գազայի հատվածի ափերի մոտ ժամանակավոր նավամատույցի կառուցմանը՝ հույս ունենալով մայիսին սկսել ծովային ճանապարհով պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումը: Նավամատույցի երկայնքով նախատեսվում էր փոքր նավերով բեռներ տեղափոխել։ Նախատեսվում էր նաև, որ ԱՄՆ զինված ուժերը միայն ափերին մոտ գտնվող նավերի մոտ կլինեն՝ առանց ափ իջնելու: