Ադրբեջանի կողմից հայ պաշտոնյաների հետախուզման մասին հայտարարությունները չեն հաստատվում

Գլխավոր դատախազի կարծիքով՝ այդ հայտարարությունները կարող են մանիպուլյատիվ լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ Հայ պաշտոնյաների հետախուզման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները ստուգվում են, սակայն փաստն այդպես էլ չի հաստատվում: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Անընդհատ հնչող հետախուզումների վերաբերյալ պնդումները դատախազությունը պարբերաբար մոնիթորինգի և ստուգման է ենթարկում։ Բոլոր այն միջազգային ռեսուրսները, որ մենք ունենք հասկանալու համար՝ հետախուզում կա, թե չկա, բոլոր մեր խողովակներով փաստը չի հաստատվում»,- նշեց Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները կարող են մանիպուլյատիվ բնույթ ունենալ՝ սադրելու, որ հայկական կողմից էլ նման հայտարարություններ հնչեն։