Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ճանապարհ չէ և չի կարելի նման բան անել․Արշակյան

Sputnik
Ազգային ժողովում այսօր շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան զեկույցի քննարկումը, որի ընթացքում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով։
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում ստեղծված իրավիճակին։ Ըստ Արշակյանի՝ միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ճանապարհ չէ և չի կարելի նման բան անել։
«Ես կիրանցիների, սահմանամերձ մեր բնակավայրերի ժողովրդի հույզերը հասկանում եմ։ Խնդրել եմ՝ մի փոքր վստահություն և համբերություն ունենալ, մենք այս ճանապարհը միասին անցնենք»,-նշել է Ազգային ժողովի փոխնախագահը։
Արշակյանը կոչով դիմելէ սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում։
«Հայաստանի սուվերեն տարածքից ոչ մետր, սանտիմետր, միլիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ մեր օրենսդրությամբ, և մենք պետք է այս ճանապարհն անցնենք»,-վստահեցրել է Ազգային ժողովի փոխնախագահը։