ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Անկարան մտադիր չէ իր С-400 համակարգերը փոխանցել որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինային։ Այս մասին CNN Türk հեռուստաալիքին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Մենք չենք պատրաստվում որևէ մեկին փոխանցել մեր С-400 համակարգերը»,-ասել է Գյուլերը CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԶՀՀ-ն Ուկրաինային փոխանցելու մասին խնդրանք է եղել։
2017-ին Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 գնդային հավաքածուի մատակարարման պայմանագիր էր կնքել և այն ստացել էր 2019-ի աշնանը: Ընդ որում, ԱՄՆ-ն պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան չհամաձայնեց։ Որպես պատիժ Վաշինգտոնը Թուրքիային հանեց նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանել պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց, որ ԱՄՆ-ն առաջարկում է գնել այլ կործանիչներ, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ Ֆ-16: