Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը. ԶԼՄ

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան այլևս ինտենսիվ առևտրային հարաբերություններ չի պահպանում Իսրայելի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները. այսօրվանից ամբողջ ներմուծումն ու արտահանումը դադարեցվում են։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյաների։
Նշվում է, որ Թուրքիան դեռ պաշտոնապես չի հայտարարել այդ որոշման մասին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թուրքիան կսահմանափակի պողպատի, ավիավառելիքի և այլ կարևոր ապրանքների մատակարարումն Իսրայել
Ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան այլևս ինտենսիվ առևտրային հարաբերություններ չի պահպանում Իսրայելի հետ:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պաշտոնական որոշում է կայացրել միանալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի դատական հայցին: