Սպանություն Երևանում. Աճառյան փողոցում 35-ամյա տղամարդու են դանակահարել

Ոստիկանական ավտոմեքենա
Տղամարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանում 35-ամյա տղամարդու են դանակահարել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մայիսի 1-ին` ժամը 23:20-ի սահմաններում, տեղեկություն է ստացել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ն.-ն է:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում` կրծքավանդակի շրջանում կտրած–ծակած վնասվածքով։ Հիվանդանոցում արձանագրվել է նրա մահը։
Ոստիկանները պարզել են, որ նա մարմնական վնասվածքը ստացել է Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կոտայքի հյուրանոցներից մեկում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել