ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզում վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ապրիլի 12-ին ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով գահավիժել էր ձորը, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել էր, ևս 20 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հոսպիտալներ:
4 զինծառայողի կյանք խլած վթարի գործով 2 պաշտոնատար անձ է կալանավորվել։