ՀՀ–ում բանտապահների աշխատավարձը բարեհաջող ատեստավորման դեպքում կարող է կրկնապատկվել

Կանանց գաղութ. Արխիվային լուսանկար
Աշխատավարձի բարձրացումը կախված կլինի նաև նրանց կոչումից, ծառայության ստաժից և ատեստավորման արդյունքներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները նույնպես կկարողանան անցնել մասնագիտական ատեստավորում՝ ստանալու համար ամսական ավելի բարձր աշխատավարձ: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ատեստավորումը փուլ առ փուլ ներդրվում է բոլոր ուժային կառույցների համար. սկզբում այն կգործի զինվորականների, ապա ոստիկանների համար։ Եթե ատեստավորումը գերազանց, լավ կամ բավարար հանձնվի, ապա տվյալ աշխատակցի աշխատավարձը կարող է աճել երկու անգամ կամ ավելի:
Աշխատավարձի բարձրացումը կախված կլինի նաև նրանց կոչումից, ծառայության ստաժից և ատեստավորման արդյունքներից: