ՀՀ կառավարությունը որոշեց փակել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը

ՀՀ կառավարություն
Կենտրոնը պետք է աջակցեր նոր ձեռնարկությունների զարգացմանը և դրանց տեխնոլոգիական վերազինմանը, բայց դրա համար երբեք բավարար միջոցներ չի ստացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշեց փակել էկոնոմիկայի նախարարությանը կից գործող Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը: Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ–ն հաստատեց ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման միասնական համակարգի համաձայնագիրը
Կենտրոնը ստեղծվել է նոր ձեռնարկությունների զարգացմանն ու նոր տեխնոլոգիաների ինտեգրմանն աջակցելու նպատակով, սակայն լայնածավալ ծրագրերի իրականացման համար բախվել է ոչ բավարար ֆինանսավորման:
Դա հիմք է դարձել կենտրոնը փակելու որոշման համար։
ՀՀ իշխանությունն ավելի քան 6 մլն դոլար կհատկացի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար