Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով

Արարատ Միրզոյան
Միրզոյանն ու Կուլեբան հեռախոսազրույցի ընթացքում նաև տարածաշրջանային հարցերի են անդրադարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է այսօր։
«Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ԱԳՆ–ի` ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ–ի կողմից արտահայտված դիրքորոշումը:
Ուկրաինայի պատճառով իմաստ չունի Ռուսաստանի հետ հարաբերությունները լարել. միջազգայնագետ