ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ–ին. Պապիկյանն ու դեսպանը փաստաթուղթ են ստորագրել

ԱՄՆ դեսպանն ու Սուրեն Պապիկյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ–ի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Այս հայտարարությունն արել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
«Պապիկյանը և Քվինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ–ի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
ՀՀ–ն ու ՆԱՏՕ–ն ուզում են ընդլայնել ռազմական համագործակցությունը