«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան

Sputnik
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խորհրդարանում հրատապ սուլիս են հրավիրել։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Հայաստանում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին հրավիրում են փակ հանդիպման՝ քննարկելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված ծրագրերը։
«Արդյո՞ք իրենց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների վերջնաարդյունքը ոստիկանապետության հաստատումն է»,- ասել է Մինասյանը։