Հայաստանցի գործարարներն իրենց բիզնեսը ՀՀ–ից տեղափոխում են Ռուսաստան. Նաիրի Սարգսյան

Sputnik
Հայաստանցի գործարարներն իրենց բիզնեսը ՀՀ–ից տեղափոխում են Ռուսաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։
«Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր իրենց ջերմոցային տնտեսությունները տեղափոխել են Կրասնոդարի և Ռոստովի շրջաններ։ Նրանք պատկառելի թիվ են կազմում»,– ասում է Սարգսյանը։
Նրա տեղեկություններով` ՀՀ–ից հեռանում են հիմնականում մշակող` խմիչքի, ծխախոտի, սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության բիզնեսի ներկայացուցիչները։
Դրանից բացի արձանագրվում է նաև ՏՏ ոլորտի կազմակերպությունների լուրջ արտահոսք։