ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Սյունիքի մարզում 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել, ենթադրաբար, ականի պայթյունի հետևանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Դեպքը տեղի է ունեցել Սիսիանի մոտակայքում, նա ստացել է կրծքավանդակի, դեմքի և ձախ ձեռքի վնասվածքներ:
Նշվում է, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։
Սիսիանի ԲԿ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տղայի վիճակը կայուն է, այժմ վիրահատարանում է։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղան դաշտ էր գնացել սինդրիկ հավաքելու։