ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Սևանա լճից կրկին դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչ և ձկնորսական ցանցեր են դուրս բերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Միայն վերջին օրերին Լճափ և Բերդկունք բնակավայրերին հարող ափամերձ հատվածում «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների իրականացրած կանխարգելիչ-ստուգիչ այցի ընթացքում դուրս են բերվել 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց:
Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
«64 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ»,- հայտնում են նախարարությունից։
Գերատեսչությունը շեշտում է, որ իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները շարունակական են լինելու։