ՀՀ–ն ու ՆԱՏՕ–ն ուզում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

ՆԱՏՕ
Կողմերը համաձայնեցրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը և նախանշել 2025 թվականի գործակցության հեռանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՆԱՏՕ–ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ապրիլի 29-30-ը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության արդյունքները և նախանշվել են գործակցության նոր ոլորտները։
Կողմերը համաձայնեցրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը և նախանշել 2025 թվականի գործակցության հեռանկարները։
Հանդիպման շրջանակում Արթուր Երոյանն առանձնազրույց է ունեցել նաև ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի անվտանգային համագործակցության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դաչան Տիբերիուի Շերբանի հետ։
ԱՄՆ-ն ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերին տարածաշրջան բերել ԵՄ առաքելության միջոցով. Զախարովա