ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը` վկայակոչելով քաղաքի ոստիկանության ներկայացուցչին։
Նշվում է, որ համալսարանի դիմաց ուսանողների տեղադրած վրանները երեկոյան հանվել են։
Ոստիկանությունը հայտնել է, որ շրջված վիճակում հայտնաբերվել են գազավորված ըմպելիքներով լի սարքեր, բազմոցներ, աթոռներ և այլ պատնեշներ։
Իրավապահների հավաստմամբ` արցունքաբեր գազ չի կիրառվել, սակայն ոստիկանության մուտքի մոտ լուսաձայնային զինամթերք է օգտագործվել, որը նախատեսված է ուշադրությունը շեղելու համար։
Ամերիկյան հեղինակավոր բուհերի կամպուսները վերջին օրերին դարձել են Գազայի հատվածում իսրայելական գործողության դեմ արտահայտվելու էպիկենտրոնը, քանի որ խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր են լինում: Բողոքի ցույցերն ակտիվացել են ԱՄՆ-ի կողմից Իսրայելին օգնության նոր փաթեթի հաստատման ֆոնին։