Մյասնիկյան պողոտայում «Kia»-ն կոտրել է արագաչափը, ապա գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Մյասնիկյան պողոտա
Ըստ տեղեկությունների` վթարից բացի, նաև վրաերթ է տեղի ունեցել, սակայն դա դեռ պարզվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայում «Kia» մակնիշի ավտոմեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամանները և գլխիվայր շրջվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 07:45-ի սահմաններում։ «Kia»–ն վարել է Երևանի բնակիչ 25-ամյա Մհեր Թամրազյանը։
Վթարի հետևանքով 4 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ, նրանցից 3-ը՝ «Աստղիկ» ԲԿ, իսկ 1-ը՝ «Հերացու» անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են տուժածների ինքնությունը:
Ըստ կայքի տվյալների` պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը տեղեկություններ ունեն, որ բացի վթարից, տեղի է ունեցել նաև վրաերթ, ինչը պարզվում է:
«Opel»-ը Երևան-Երասխ ճանապարհին բախվել է ձիուն, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց