Մայիսի մեկը Գյումրիում․ եթե աշխատել, ապա՝ երգելով

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը քաղաքային իշխանությունների հետ համատեղ իսկական մայիսմեկյան օր են անցկացրել՝ աշխատանքի, խաղաղության և հանգստի օր:

Ութերորդ ավանում, որտեղ գտնվում է ՌԴ ՊՆ թիվ 19 դպրոցը և որտեղ հիմնականում բնիկ գյումրեցիներ են ապրում, տեղի բնակիչները, փոցխով և բահերով զինված, առավոտյան ժամը 11-ից սկսած միասին մաքրում էին տարածքը, և ոչ միայն։ Մեծ խնամքով ծառեր ու ծաղիկներ էին տնկում և նույն ջանասիրությամբ կարգի էին բերում և ներկում էին խաղահրապարակները:
Մայիսմեկյան շաբաթօրյակ Գյումրիում
Տոնական շաբաթօրյակը նաև մշակութային ծրագիր էր ներառում: Դպրոցի առջև, գարնանային բաց երկնքի տակ, հանպատրաստից բեմ էր պատրաստվել, որտեղից բակերում և փողոցներում աշխատող մարդկանց համար հնչում էին ծանոթ ու սիրված մեղեդիներ:
Իսկ 102-րդ ռազմաբազայի վոկալիստները երգեցին պետական դրոշի մասին։ Ընթացքում նրանց կողքին կանգնած էին աղջիկները իրենց երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի ծածանվող եռագույններով։
Ելույթ ունեցան նաև մանկական պարային խմբեր և, իհարկե, զինվորական երաժիշտների փողային նվագախումբը։
1 / 8

Մայիսմեկյան շաբաթօրյակ Գյումրիում

2 / 8

Մայիսմեկյան շաբաթօրյակ Գյումրիում

3 / 8

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան տեղի բնակիչների հետ նշել է մայիսի 1-ը

4 / 8

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան տեղի բնակիչների հետ նշել է մայիսի 1-ը

5 / 8

Մայիսմեկյան շաբաթօրյակ Գյումրիում

6 / 8

Մայիսմեկյան շաբաթօրյակ Գյումրիում

7 / 8

Մայիսմեկյան շաբաթօրյակ Գյումրիում

8 / 8

Մայիսմեկյան շաբաթօրյակ Գյումրիում