ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ավելի քան 130 տեսուչներ Իրանում աշխատելու թույլտվություն են ստացել։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Իրանի միջուկային օբյեկտների ստուգումն իրականացվում է շարունակական հիմունքներով», - Էսլամի խոսքերը մեջբերում է Իրանի կառավարության պաշտոնական Telegram ալիքը։
Ապրիլի 30–ին ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր, որ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Իրան կայցելի մայիսի 6-7-ը։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Իրանը հասցրել է հարստացված ուրանի արդյունահանումը մինչև 60%, այդ թվում՝ Նաթանզի ստորգետնյա օբյեկտում։