Մայիսի 2-ին Sputnik ռադիոկայանը «Հերոսների երկիր․ հաղթանակների ավանդույթները» խորագրով հատուկ նախագիծ կգործարկի` նվիրված Հաղթանակի օրվան՝ Մայիսի 9-ին։ Տեղեկությունը հայտնում է ռադիոկայանի մամուլի ծառայությունը։
Մեկ շաբաթ շարունակ ռադիոկայանի եթերում և սոցիալական ցանցերում կհնչեն պատմություններ Հայրենական մեծ պատերազմի և ռազմական հատուկ գործողության հերոսների սխրանքների մասին:
Նախագծին մասնակցել են ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, զինվորական թղթակից Ալեքսանդր Սլադկովը, ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը, դերասան Վիկտոր Սուխորուկովը, հեռուստահաղորդավար Բորիս Կորչևնիկովը, ռեժիսոր Նիկիտա Վիսոցկին, Պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան, երգչուհի Յուտան, «Լյուբե» խմբի մենակատար Նիկոլայ Ռաստորգուևը, դերասան Անտոն Շագինը, ռեժիսոր և դերասան Ալեքսանդր Լազարևը, դերասան Մաքսիմ Ավերինը, երգչուհի Լարիսա Դոլինան:
«Հերոսների երկիր» նախագիծը կպատմի այն մարդկանց մասին, որոնց անունները չպետք է մոռացվեն:
Ավելի վաղ Sputnik ռադիոկայանն իրականացրել էր «Հերոսների օր» նախագիծը, որը նվիրված էր փետրվարի 23-ին։