Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Այսօր 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին: Տեղեկությունը հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ 4 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ղրղզստանի Քարամիկ գյուղից 18 կմ հարավ-արևմուտք և Բատկեն քաղաքից 105 կմ հեռավորության վրա: Էպիկենտրոնին մոտ գտնվող Ղրղզստանի բնակավայրերում՝ Քարամիկ և Շիբե գյուղերում, երկրակեղևի տատանումների ինտենսիվությունը կազմել է 2,5 բալ:
Եվս մեկ երկրաշարժ, ինչպես հայտնել են ինստիտուտից, գրանցվել է Ղրղզստանում, տեղական ժամանակով ժամը 12:02-ին: Դրա մագնիտուդը կազմել է 3,8։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է Զաալայի լեռնաշղթայի մոտակայքում՝ Բոր Դեբե գյուղից 9 կմ հարավ-արևելք: Բնակավայրում ցնցումների ուժգնությունը կազմել է մոտ 3 բալ:
Զոհեր և ավերածություններ չկան։