ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Տավուշի թեմը հերքում է և ներողություն պահանջում թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին տարածված կեղծ լուրի համար։
Ապրիլի 30-ին Վազգեն Մանուկյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե «Բագրատ սրբազանը երկու որդիներն էլ ազատել է բանակից»։
«Հայտնում ենք, որ սույն անձն այս հայտարարության հրապարակման պահից սկսած 24 ժամ ժամանակ ունի իր տարածած ակնհայտ սուտ տեղեկությունը հերքելու և զրպարտության համար ներողություն հայցելու համար»,- նշված է թեմի տարածած հաղորդագրության մեջ։
Ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում զրպարտության և անձի արժանապատվությանը հասցրած վնասի համար հայց կներկայացվի դատարան: