Մոլախաղերի կազմակերպումից շահում է ոչ միայն բիզնեսը, այլև` կառավարությունը.Մարգարյան

Sputnik
Հակառակ պետականորեն հայտարարված խաղամոլության դեմ պայքարի քաղաքականությանը, Հայաստանում շահումով խաղերի ոլորտը շարունակում է նորանոր վերելքներ գրանցել։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանի գնահատմամբ` բուքմեյքերական ընկերությունների շահույթների աճը վկայում է մեր հասարակության և առավել ևս իշխանության դեգրադացիայի մասին։
«Մոլախաղերի կազմակերպումից շահում է ոչ միայն բիզնեսը, այլև՝ կառավարությունը»,-նկատում է Մարգարյանը` խոսելով բյուջեի մուտքերի ավելացման մասին։
Համաձայն ՊԵԿ-ի հրապարակած տեղեկատվության` Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպոող 3 խոշոր ընկերությունների` եկամուտներն այս տարի նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են։
Եթե 2023 թվականի առաջին եռամսյակում Vivaro, TotoGaming և Adjarabet ապրանքանիշները ներկայացնող հյաստանյան 3 ընկերությունները միասին 4.9 միլիարդ դրամի հարկ էին վճարել, ապա այս տարվա առաջին եռամսյակում նրանց վճարած հարկերը հասել են 8.7 միլիարդ դրամի։