Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով

ԿԲ շենքը
Կենտրոնական բանկը փոփոխել է նաև լոմբարդային ռեպոյի, ինչպես նաև բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ապրիլի 30-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստ է տեղի ունեցել։
«Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն էլ սահմանվել է 9.75%»,– ասված է հաղորդագրությունում։
Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.75% է։
Հիշեցնենք, որ մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով և սահմանվել 8.5%։