ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՌԴ զինվորականները մեկ օրում խոցել են ամերիկյան արտադրության վեց ուկրաինական ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հակաօդային պաշտպանության միջոցներով մեկ օրվա ընթացքում խոցվել է ուկրաինական տասը անօդաչու թռչող սարք, ԱՄՆ-ի արտադրության վեց ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ և Ֆրանսիայի արտադրության երկու Hammer կառավարվող ավիացիոն ռումբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։