ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցության ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները:
Դեսպան Սոբհանին շեշտել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կարևոր աշխատանք է տանում կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու և երկրում օրինականության հաստատման ուղղությամբ: Նա նաև հավելել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում գրեթե բոլոր երկրներն էլ բախվում են որոշակի խնդիրների։ Այդ պատճառով իրանցի դիվանագետը կարևորել է ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը: