ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Չորս հայ շախմատիստներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակի «Լավագույն 100»-յակում, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 55-րդ տեղը (2679), Գաբրիել Սարգսյանը 64-րդն է (2671), Սամվել Տեր-Սահակյանը՝ 84-րդը (2652):
Հարյուրյակ է վերադարձել Հրանտ Մելքումյանը (2647) և հայտնվել 95-րդ հորիզոնականում:
Կանանց վարկանիշային աղյուսակի «Լավագույն 100»-յակում են նաև Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ Էլինա Դանիելյանը (48-րդ տեղ), Աննա Սարգսյանը (73-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (84-րդ տեղ) և Մարիամ Մկրտչյանը (98-րդ տեղ):