ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև դելիմիտացիայի պայմանավորվածությունը

Վերջին տվյալներով՝ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի շրջանում 35 սահմանային հենասյուն են տեղադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է սահմանազատման գործընթացի վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը», - գրել Է նա X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ապրիլի 29-ի դրությամբ Տավուշի շրջանում 35 սահմանային հենասյուն են տեղադրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են սկսել: