ԱՄՆ ՌՕՈւ-ին անհապաղ արդիականացում է պետք ՉԺՀ-ից հետ չմնալու համար. Պենտագոն

Պենտագոն
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պաշտպանական ծախսերի աճի տեմպերը շարունակում են զիջել Չինաստանի պաշտպանական բյուջեի աճի տեմպին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին անհապաղ արդիականացում է անհրաժեշտ ՉԺՀ-ի ռազմական հնարավորություններից հետ չմնալու համար։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար Ֆրենկ Քենդալը:

«Ռազմաօդային ուժերին անհրաժեշտ է հզորությունների անհապաղ և զգալի արդիականացում` ՉԺՀ-ի աճող ռազմական հնարավորությունների տեմպից հետ չմնալու համար», - հայտնել է նա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ:

Քենդալի տվյալներով՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պաշտպանական ծախսերի աճի ներկայիս տեմպերը զիջում են Չինաստանի պաշտպանական բյուջեի աճի տեմպին։
Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է անում չխաթարել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում