Մեր հող ու ջուրը պաշտպանենք, որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա․ զոհվածի մայր

Sputnik
Արդեն շուրջ 2 շաբաթ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանին իրականացվող սահմանազատման գործընթացի։
Քաղաքացիական շարժման մասնակիցներին այսօր միացել են տավուշեցի զոհված զինծառայողների ծնողները։
«Մեր հող ու ջուրը պաշտպանենք, որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա։ Որոշ մարդիկ ասում էին` Արցախը տանք, հանգիստ ապրենք, եղա՞վ դա` ոչ։ Արցախը Հայաստանի դարպասն էր, բացեցինք դռները թշնամու առաջ»,–ասել է նահատակ հերոս, բժիշկ Հարութի մայրը` տիկին Երանուհին։